Լրահոս

03.05.2011 12:49


Մեղուների պատճառով ընդհատված ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է երկրպագուի սպանությամբ

Մեղուների պատճառով ընդհատված ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է երկրպագուի սպանությամբ

Բրազիլիական ֆուտբոլային «Գոյաս» ակումբի երկրպագուի վրա կրակել են այն մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում «Գոյաս»–ի և «Վիլա Նովա»–ի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը, 19–ամյա երկրպագուն սպանվել է ֆուտբոլային այդ խաղից հետո։ Դեպքի մանրամասները չեն հաղորդվում։

Ի դեպ, նշենք, որ ֆուտբոլային այդ հանդիպումը 20 րոպեով ընդմիջվել է մեղուների հանկարծակի հարձակման պատճառով։ Նրանք եկել են առաջին խաղակեսի ժամանակ և կուտակվել «Գոյաս»–ի դարպասների վերին անկյունում։ Մեղուներին հաջողվել է քշել հրշեջների միջամտությունից հետո միայն։

Ի վերջո, խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Դրա շնորհիվ «Գոյաս»–ը դուրս է եկել այդ նահանգի մրցաշարի եզրափակիչ։ «Գոյասն» իր հաջողությունը սկսել է տոնել հենց դաշտում, և երկու թիմերի ֆուտբոլիստների միջև մեծ ծեծկռտուք է սկսվել։ Ոստիկանները կարողացել են նրանց բաժանել միայն 15 րոպե հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը