Քաղաքական

30.11.2020 14:53


Փաշինյանը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. ինչ է կատարվում

Փաշինյանը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. ինչ է կատարվում

ArmLur.am-ի հավաստի տեղեկություննրով՝ այս պահին բոլոր դատարանների նախագահները գնում են կառավարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

Հանդիպումը նախաձեռնել է ՀՀ վարչապետը: Դատավորներից հրավիրվել են դատավոր Արթուր Մկրտչյանը, դատավոր Հովսեփ Բեդեվյանը, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ահա ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Անի Մխիթարյան և Սերգեյ Չիչոյանը:

Ուշագրավն այն է, որ վարչապետը իր մոտ չի հրավիրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչը և սպասելի էր վերջինիս օրեր արված հայտարարությունից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը