Քաղաքական

30.11.2020 18:37


Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Ռուբեն Մելիքյանը՝ Մաշտոցի պողոտան փակած ցուցարարներին հեռացնելու մասին (տեսանյութ)

Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Ռուբեն Մելիքյանը՝ Մաշտոցի պողոտան փակած ցուցարարներին հեռացնելու մասին (տեսանյութ)

Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք, Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեր վրա, Իլհամ Ալիևի ոստիկանություն: Այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները բռնի ուժով հեռացնում էին ակցիայի մասնակիցներին` ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը, իսկ փողոց փակելը խաղաղ հավաք է: Նա նշեց, որ թող ոստիկանությունը ժամկետ նշի, թե քանի րոպեով է թույլատրում փողոց փակել: Ըստ նրա անօրինական է քաղաքացիներին բերման ենթարկել:

«Արժանապատիվ քաղաքացիները իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»,-ասաց նա:

Նշենք, որ քաղաքացիները փորձում են փակել Մաշտոցի պողոտան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը