Փաշինյանը և նրա շրջապատը սկսել են խաղալ «Հայ ազգի կործանումը» ներկայացման վերջին գործողությունը. Գաբրելյանով
Փաշինյանը և նրա շրջապատը սկսել են խաղալ «Հայ ազգի կործանումը» խորագրով ներկայացման վերջին գործողությունը: Սկսվել է Հայաստանը, այսպես կոչված, վրացականացնելու փորձը. այս մասին իր թելեգրամյան «Կարամբա» ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։
«Էկոնոմիկայի նոր նախարարը հայտարարել է, որ ժամանակն է սկսել տնտեսական համագործակցությունը հարևանների հետ: Գործարկվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերության մասին տերմինը: Փաշինյանն ու կամարիլիան քաջատեղյակ են իրենց արածներից: Աչքներիս առաջ Վրաստանն է՝ Բաթում քաղաքով, որը վաղուց արդեն թուրքական է: Փաշինյանի համար՝ իր իշխանության շիզոֆրենիկ ցանկությամբ, նշանակություն չունի, թե որ երկրում ինքը կղեկավարի: Կարծում եմ, որ նա դեմ չէ նաև թուրքական վիլայեթի ղեկավար լինելուց: Հիմնականը ինքն իրեն ու իր կնոջը փրկելն է: Շատերն ինձ ասում են, որ չափն անցնում եմ:
…Փաշինյանի գալուց անմիջապես հետո ես գրեցի, որ այս մորուքավոր ծաղրածուն եկել է Արցախը հանձնելու: Հետո՝ Քոչարյանի ձերբակալությունից հետո, ես գրեցի, որ Նիկոլը պատերազմի հերոսների ոչնչացումով սկսել է քանդել պետության հիմքերը: Հետո՝ հայ եկեղեցուն վիրավորելուց հետո ես ասացի, որ Փաշինյանը ձեռնամուխ եղավ հայության հիմնական գաղափարական բաղադրիչի ոչնչացմանը: Դուք ցանկանո՞ւմ եք վիճել, որ նա հասել է իր նպատակին: Հարցրեք հազարավոր մահացած առյուծ մարտիկներին, նրանք կպատասխանեն ձեզ:
Հիմա ես ասում եմ, որ Փաշինյանը վաճառքի է հանել Հայաստանը: Դուք դարձյա՞լ կասեք, որ ես չափն անցնում եմ»,–գրում է Գաբրելյանովը։

Աղբյուրը՝ Zham.am