Պեսկովը չի մեկնաբանել Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիևի խոսքերը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կոնկրետ այդ թեման առանց մեկնաբանությունների կթողնեմ»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
«Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ մենք Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում խոսել ենք այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներից բացի քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման և զարգացման հարցերը»,-նշել է նա: Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցությունների թեման օրակարգում է և քննարկվում է առաջնորդների կողմից»:

Աղբյուրը՝ news.am