Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 35 մասնակցի. Էդգար Ջանոյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 35 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, Aysor.am-ին այս մասին հայտնեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,-ասաց Էդգար Ջանոյանը։