Ծնունդների նվազումն ակնհայտ է․ այս թվերն ավելի են նվազելու
Պատերազմից մեկ շաբաթ առաջ կառավարությունը հերթական ամպագոռգոռ ծրագիրը ներկայացրեց: Ծրագիր, որի վրա աշխատել էին 2 տարուց ավելի: Չհայտարարվեց, թե որքան գումար են ծախսել բոլոր առումներով անիրական ծրագրի վրա:
Ժողովրդագրության բաժնում, օրինակ, նշվում էր, որ 2050թ․ մեր երկրի բնակչությունը պիտի 5 մլն լինի:
Հիմա տեսեք, թե այն ժամանակ մեր իշխանությունները ծրագիր էին երկնում, իրականում ծնունդների ինչ թվեր են արձանագրվել մեր երկրում:
2017թ․ ծնվել է 37 հազար 700 երեխա:
2018թ․ ծնվել է 36 հազար 500 երեխա:
2019թ․ ծնվել է 36 հազար երեխա:
Ծնունդների նվազումն ակնհայտ է: Ժողովրդագիր պետք չէ լինել հասկանալու համար, որ 2021-25թթ․ այս թվերն ավելի են նվազելու: Նույն ժողովրդագիրների բառապաշարով ասած՝ պատերազմի հիմնական զոհերը վերարտադրության տարիքն էր:
Ծնունդների նվազումն ակնհայտ է․ այս թվերն ավելի են նվազելու