Քաղաքական

01.12.2020 21:47


Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատավորների հետ կոնկրետ քրգործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների անցկացումը. Փաստաբանների պալատ

Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատավորների հետ կոնկրետ քրգործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների անցկացումը. Փաստաբանների պալատ

Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը: Այս մասին ասվում է ՀՀ Փաստաբանների պալատի տարածած հայտարության մեջ:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հրանտ Անանյանի և Արմեն Ֆերոյանի,

01.12.2020թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է՝

- Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը:

- Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից:

- Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Որոշումը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցադրումներին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ դատական իշխանության անկախության տեսանկյունից՝

- անթույլատրելի է ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը․

- մտահոգիչ են խորհրդակցության ընթացքում հնչեցված այն հարցերը, որոնք վերաբերվում են կոնկրետ քրեական գործերով (այդ թվում՝ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարմանը կամ մերժմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը