Կարծիք

02.12.2020 10:11


Ինձ թվում էր՝ նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից. պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է

Ինձ թվում էր՝ նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից. պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է

Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ինձ թվում էր նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից։ Պարզվեց ոչ, խրախճանքը շարունակվում է։ Շարունակում ենք մեր կյանքը իմաստավորել նախկիններով ու ներկաներով, շարունակում ենք ատելության ու վախի արդյունքում կուտակված ադրենալինը խժռել անհագ ծարավով։

Շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար, աստվածացնել նրանց, սարսափել նրանցից, դեգերել անցյալի ու ներկայի արանքում մոռանալով ապագայի լույսի, մարդակային պարզ, շատ պարզ, հասարակ փոխհարաբերությունների մասին։ Իրար լսելու, հասկանալու, վերլուծելու, քննարկելու, կասկածելու, կուրորեն չհավատալու, մտածելու, մտածելու, մտածելու մասին մոռացել ենք իսպառ, գուցե անկարողության պատճառով։

Ախ էդ լափամանը,որ խոթել են ձեր ուղեղի մեջ, այն պարզապես լափաման դարձնելով։ Այսքանը, չգիտեմ կարողացա՞ տեղ հասցնել այն ինչ ուզում էի։

ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը