Քաղաքական

02.12.2020 10:18


ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար կենտրոններ մատակարարումներ կատարելու համար. РИА Новости

ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար կենտրոններ մատակարարումներ կատարելու համար. РИА Новости

ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար կենտրոններ մատակարարումներ կատարելու համար, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով տեղի պետական կառավարաման մարմինններում ունեցած աղբյուրի տրամադրած տեղեկատվությանը:

Ըստ աղբյուրի` Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի աշխատել դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը