Պատերազմում պարտվողն անմիջապես հրաժարական է տալիս. Փաշինյանը քաղաքական դիակ է և ժամ առաջ պետք է հրաժարական տա. Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
Այսօր լիակատար անորոշություն է բոլոր հարթակներում, ոլորտներում, և լիակատար քաղաքական ճգնաժամ է: Մենք ուղղակի ազատ անկում ենք ապրում և մեծ թափով իջնում ենք ներքև, մինչև կհասնենք հատակին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Նրա խոսքով՝ լիակատար խառնաշփոթ է նաև Արցախի հարցով տխրահռչակ փաստաթղթի դրույթների իրագործման առումով, օրինակ՝ մի օր ասում են, թե այս գյուղը հայկական վերահսկողության տակ է մնալու, հաջորդ պահին հայտնի է դառնում, թե հանձնվելու է թշնամուն: «Մեզ առաջին օրվանից խաբել են: Դեռ երկու տարի առաջ, երբ եղավ «հեղափոխություն» կոչվածը: Երկու տարի խաբեցին մի ամբողջ ժողովրդի և հիմա շարունակում են խաբել: Ամեն ժամ են խաբում: Սուտը բոլոր հարթություններում է»,-ասաց Հեքեքյանը:
Նա ընդգծեց՝ ցանկացած պատերազմում պարտվողն անմիջապես հրաժարական է տալիս ոչ միայն որ պարտվել է, այլև որ պարտվողն այլևս չի կարող սթափ, մտածված, հավասարակշիռ քայլեր անել, բանակցության համար ուժ է պետք: «Պարտվողը երբեք չի ունենում այն ուժը, որով կշարունակի կռվել, բանակցել: Նա արդեն պարտված է: Բարոյալքված տեսակը պետք է ժամ առաջ հրաժարական տա: Ասում են՝ աթոռից է կառչած, բայց ես կարծում եմ՝ իր վրա պարտականություն է դրված, և պարտավոր է դա վերջացնել»,-ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին:
«Ինձ համար նա քաղաքական դիակ է և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Եթե նա խիզախ, ազնիվ մարդ է, պետք է գա, կանգնի ռազմական դատարանի առջև և ապացուցի իր անմեղությունը, եթե կարող է, որ մենք հասկանանք, որ ինքը ոչ թե դավաճան է, այլ ապաշնորհ քաղաքական գործիչ: Մենք պետք է հասկանանք՝ ընդհանրապես ում ենք բերում իշխանության: Որպես կանոն՝ անբան մարդկանց, որոնք բակային ճամբար չեն կարող ղեկավարել: Իշխանության եկածներից որևէ մեկը ո՛չ հիշողություն ուներ, ո՛չ կենսագրություն: Իրենք երկու բան չգիտեին»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ հասարակությունը, քաղաքական գործիչներն անընդհատ իրար վրա ցեխ են շպրտում, բայց հիմա պետք է դադարեցնել դա ու հանդուրժողականություն քարոզել, որ միասնականություն ձևավորվի:
Ըստ Հեքեքյանի՝ ընդվզում կա ցանկացած մարդու մեջ, բայց քաղաքացիներն էլ չեն ուզում դա ինչ-որ ձևով արտահայտել: Նա նշեց՝ երբ ընտանիքով մասնակցել են մտավորականների՝ գերիների վերադարձի պահանջով երթին, տեսել է, որ քաղաքացիների թիվը չի հասնում 500-ի: «Ասում են՝ չենք հավատում, մի անգամ դուրս եկանք, խաբվեցինք: Ես ասացի, որ մարդուն հարիր չէ անտարբեր մնալ: Մեկն ասում է՝ Հրանտին չեմ հավատում, մյուսը՝ Մհերին չեմ հավատում: Կարող են չհավատալ նրանց, բայց գերի ունենալուն հավատում են, չէ՞: Պետք է դուրս գալ»,-ասաց նա: