Կարծիք

02.12.2020 13:59


Կարդացի ՉԵԿԱ-ի հաղորդագրությունը․ գավառական վովաեվիչն իրեն ստալինիկ է պատկերացնում

Կարդացի ՉԵԿԱ-ի հաղորդագրությունը․ գավառական վովաեվիչն իրեն ստալինիկ է պատկերացնում
ՉԻ ՍՏԱՑՎԻ
Կարդացի ՉԵԿԱ-ի հաղորդագրությունը։ Գավառական վովաեվիչն իրեն ստալինիկ է պատկերացնում և փորձում է նրա օրինակով նոր «Կիրովի գործ» թխել։ Չի ստացվի, դո՛ւ հանձնել ես մեր հայրենիքը, դո՛ւ պատասխանատու ես հազարավոր պայծառ երիտասարդների կյանքի համար, դո՛ւ և քո՛ կողմնակիցները որևէ սկզբունք, արժեք, սրբություն չունեք։ Դուք ցանկանում եք մնացած հայրենիքը վերածել թուրք-ադրբեջանական «բազառի» և մեր ժողովրդին դարձնել գաղթական կամ «հպարտ քայլող ստամոքսների խառնամբոխի»։ Առայժմ, միայն ձեզ հավատարիմ ՉԵԿԱ-ով եք պաշտպանվում։ Հավատում եմ, որ մեր ժողովուրդը, ոչ թե «հպարտ խառնամբոխ» է, այլ ունի արժանապատվություն և ձեր ժամերը հաշված են։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը