Կարծիք

02.12.2020 21:01


Պաշտոնական թվաբանության հնարք-տրյուկները․ «գործող գործազուրկ» տերմինը պողոսիկների համար ավելի հաճելի է

Պաշտոնական թվաբանության հնարք-տրյուկները․ «գործող գործազուրկ» տերմինը պողոսիկների համար ավելի հաճելի է
Մեր իշխանությունների ամենասիրելի թեման աշխատատեղերն են: Ավելի ճիշտ դրանց քանակական աճը:
Պաշտոնական վիճակագրությունը 2020թ․ առաջին եռամսյակի աշխատատեղերի տվյալը հրապարակելիս նշում է, որ նրանցից «33.6 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում», իսկ երկրորդ եռամսյակի համար նշվում է «50.1 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում»:
Ասեք, որ զգլխիչ է: Աշխատատեղերի կրճատման փաստը պարզ արձանագրելու փոխարեն պաշտոնական վիճակագրությունը «հարկադիր պարապուրդ» տերմինն է կիրառում:
Որպես պոեզիայի սիրահար, առաջարկում են օգտագործել «գործող գործազուրկ» տերմինը: Օգտագործել ու արձանագրել, որ 2020-ի առաջին եռամսյակում աշխատանք ունեցող համարվողներից 33.6 հազար մարդ «գործող գործազուրկ» է, իսկ երկրորդ եռամսյակում 50.1 հազար մարդ է «գործող գործազուրկ»:
Ակնհայտ է, որ «գործող գործազուրկ» տերմինը ավելի կրեատիվ, ավելի լավատեսական է, պողոսիկների համար ավելի հաճելի, քան «հարկադիր պարապուրդ» դժբախտ ու դժգույն տերմինը:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը