Պատերազմից հետո զինծառայողներին և ընտանիքներին հատկացնելու համար պետք է մոտ 80 մլրդ դրամ (տեսանյութ)
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ ՄանուկյանըSputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հիմնադրամի շահառուներին փոխհատուցում տալու գործընթացին և հիմնադրամ մուտքագրվող գումարներին։
Մեսրոպ Մանուկյանի փոխանցմամբ` հիմնադրամն այժմ կանգնել է որոշակի խնդիրների առջև։ Ըստ նրա` Արցախյան պատերազմը չպլանավորված ծանր հետևանքներ թողեց ոչ միայն մեր երկրի տնտեսության, անվտանգության, այլև զոհված, անհայտ կորած և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցող հիմնադրամի վրա։
«Զոհվածներին վերաբերող ոչ պաշտոնական թվերը պտտվում են մոտ հինգ հազարի շուրջ։ Եթե անգամ արձանագրենք չորս հազարը, դրան գումարած անհայտ կորածներին առնչվող թվաքանակը` շուրջ հինգ հարյուր հոգի և յոթ հազար հաշմանդամներին, ապա այս պահին հիմնադրամի կողմից նրանց հատկացվելիք միանվագ գումարը կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, այնուհետև ամեն ամիս նվազագույնը 200 հազար դրամ 20 տարվա կտրվածքով։ Ուստի ստացվում է այնպես, որ շատ անսպասելի կերպով հիմնադրամն արդեն ունենում է տասը հազարից ավելի շահառու»,–նշեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը։
Մանուկյանի տեղեկացմամբ` հիմնադրամի մուտքերը ստեղծումից առ այսօր կազմել են շուրջ 34 միլիարդ դրամ և տեսանելի է, որ ի հայտ է եկել ահռելի մեծ ճեղքվածք, քանի որ նոր շահառուներին միանվագ գումար տրամադրելու համար անհրաժեշտ է առնվազն 80 միլիարդ դրամ, մինչդեռ հիմնադրամն ի զորու չէր առ այսօր հավաքագրել այդքան մեծ գումար։ Ըստ նրա` հատկացվող պարտադիր գումարներից զատ նվիրատվությունների քանակը եղել է շատ ավելի քիչ։
Մանուկյանը կոչով դիմեց հայրենակիցներին, որպեսզի ակտիվորեն միանան նվիրատվություններ հատկացնելու գործին և դրանով իսկ ստեղծեն զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելու իրական հնարավորություն։ Ըստ նրա` միանշանակ պետք է մեծացնել նվիրատվությունների քանակը։
Պատերազմից հետո զինծառայողներին և ընտանիքներին հատկացնելու համար պետք է մոտ 80 մլրդ դրամ (տեսանյութ)
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հիմնադրամի շահառուներին փոխհատուցում տալու գործընթացին և հիմնադրամ մուտքագրվող գումարներին։