Քաղաքական

02.12.2020 22:33


Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի, այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք-երթի ընթացքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի»,-ասաց Մինասյանը։

Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին ևս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման։ Վաղը»։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը