Տնտեսական

04.05.2011 00:17


ՊԵԿ–ը պարզաբանում է

ՊԵԿ–ը պարզաբանում է

Զանգվածային տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին ի պատասխան, համաձայն որոնց տեղական շուկայում չմաքսազերծված բանջարեղեն է  հայտնվում, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. առանց մաքսային ձևակերպումների բանջարեղենի ներմուծումը բացառվում է: Ինչ վերաբերում է այն պնդումներին և հնչող տեսակետներին, թե ներմուծելիս  պոմիդորը ձևակերպվում է իբրև ցիտրուսային միրգ, որպեսզի ավելի քիչ հարկեր վճարեն, Պետական եկամուտների կոմիտեն այդ կարգի փաստերի հավանականությունը կտրականապես մերժում է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը