Հողատուների կառավարությունը սահմանել է պատերազմում զոհված հերոսների «կյանքի գինը»` 5 միլիոն դրամ
Հողատուների կառավարությունը սահմանել է պատերազմում զոհված հերոսների «կյանքի գինը»` 5 միլիոն դրամ
Անմեղսունակների կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի գործուն ջանքերով տեղի ունեցած «մարտիմեկյան արյունալի իրադարձություններից» տուժածներն ստացան դրամական «փոխհատուցումներ». զոհերի իրավահաջորդներին` 30 միլիոն դրամ, ծանր վնասվածքներ ստացած ակտիվիստներին`15 միլիոն, միջին ծանրության վնասվածքներ ստացածներին` 5 միլիոն դրամ։
Նույն անմեղսունակների կառավարության այսօրվա որոշմամբ («դերակատարների» կազմում տեղի ունեցած կոսմետիկ փոփոխությունները հաշիվ չեն) խելացնոր վարչահրամայապետի հերոսական ջանքերով մեզ պատուհասած պատերազմում ընկած հերոսների հարազատները կստանան 5 միլիոն դրամի, հաշմանդամ դարձած տղաները` 3 մլն դրամի միանվագ աջակցություն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկին ռեժիմի (իրականում` հայոց պետականության) դեմ տարած հաղթանակը` հող հանձնողների «հեղափոխությունը» ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻՑ բարձր «արժեք» հռչակած կապիտուլյանտների կառավարության մասին...
Հողատուների կառավարությունը սահմանել է պատերազմում զոհված հերոսների «կյանքի գինը»` 5 միլիոն դրամ