Քաղաքական

03.12.2020 18:34


Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:
«Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում»,-հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ «մեր երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ կապերի ամբողջ շրջանակը»:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության իրագործմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցից հետո նոյեմբերի 21-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում»,-ասել է Զախարովան:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը