Կարծիք

04.12.2020 12:00


Մենք մեր քաղաքական կյանքը դուրս կբերենք երկուսուկես տարի շարունակվող այս ամենօրյա հիստերիկ իրավիճակից, ու երկիրը կվերադարձնենք զարգացման բնականոն հուն

Մենք մեր քաղաքական կյանքը դուրս կբերենք երկուսուկես տարի շարունակվող այս ամենօրյա հիստերիկ իրավիճակից, ու երկիրը կվերադարձնենք զարգացման բնականոն հուն
Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր հանդես են գալիս ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ, հայտարարելով, որ նա ընդունելի չէ այս կամ այն պատճառով (պատճառն էական չէ), չեն պատկերացնում վիճակի ամբողջ լրջությունն ու նման լուծման հասնելու ուղղությամբ քաղաքական բոլոր ուժերի, անխտիր բոլոր ուժերի ցուցաբերած խոհեմությունն ու իրենց պատասխանատվության ամբողջ աստիճանը։ Բոլորը, մեծ թե փոքր, մի կողմ դնելով իրենց ամբիցիաները, պատրաստակամություն են հայտնել աշխատել մի ուղղությամբ, միասնական թեկնածուն հայտարարել է, որ արտահերթ ընտրություններում հանդես չի գալու որպես քաղաքական որևէ ուժի աջակից։ Սա երաշխիք է, որ մենք մեր քաղաքական կյանքը դուրս կբերենք երկուսուկես տարի շարունակվող այս ամենօրյա հիստերիկ իրավիճակից, ու երկիրը կվերադարձնենք զարգացման բնականոն հուն։ Սա է հնարավոր միակ ճիշտ ուղին։
Մնում է, որ ֆբ-ում «իմ անձնական կարծիքն է», «մենք պետք է որոշենք ով է միասնական թեկնածուն» ու նմանատիպ արտահայտություն ունեցողները գիտակցեն, որ «բոլորս» նշանակում է «ոչ մեկը», ու հիմա, երբ իրենց միջից թեկնածու առաջադրելու ամբիցիան մի կողմ են դրել քաղաքական ուժերը, քաղաքացիները ևս պետք է հետաձգեն Ժամանակավոր կառավարության իրենց անձնական թեկնածուն առաջադրելու ամբիցիայից։ Սա շատ է նմանվում «հրապարակն է ընտրելու վարչապետ» նիկոլական ամբոխվար թեզը։ Սիրելիներս, հասկացեք, որ երեխայի նման «ոտքերը գետին խփելու» ու քմահաճություն անելու պահը չի, դա միայն ջուր է լցնելու դավաճան նիկոլի ջրաղացին։ ՀՀ քաղաքացու՝ իշխանություն ընտրելու անքակտելի իրավունքը բոլորս իրար հետ կիրացնենք Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և յուրաքանչյուրը թող ընտրի այն քաղաքական ուժին, որի ծրագրին կհավատա։
Իսկ ավելի մանրամասն՝ շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00, Ազատության հրապարակում
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը