Լրահոս

04.05.2011 10:48


Շվեյցարիան սառեցրել է Քադաֆիի և Մուբարաքի միլիարդ դոլարները

Ինչպես հաղորդում է «BBC News»–ը՝  հղում անելով Շվեյցարիայի  ԱԳՆ–ին, Շվեյցարիայի  իշխանությունները երկրի բանկերում սառեցրել են 830 մլն ֆրանկ (960 մլն դոլար), որը հնարավոր է՝ կապ ունեն Մուամար Քադաֆիի, Հոսնի  Մուբարաքի և Զին ալ–Աբիդին բեն Ալիի վարչակարգերի հետ։

Հայտնաբերված  գումարների մեծ մասը՝ շուրջ 410 մլն ֆրանկ,  հնարավոր է՝ պատկանում է Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքին։ Գնդապետ  Քադաֆիին է պատականում շուրջ 360 մլն ֆունտ, իսկ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիի վարչակարգին՝ շուրջ 60 մլն ֆունտ։

Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե այժմ Եգիպտոսի և Թունիսի իշխանությունները բանակցություններ են վարում սառեցված  հաշիվները երկրին վերադարձնելու մասին։ Լիբիայի միջոցների վերաբերյալ դեռևս ոչ ոքի  հետ  բանակցություններ չեն վարավում։

Հիշեցնենք, որ   Լիբիայի ԱԳՆ–ն  հայտարարել էր, թե շվեյցարական բանկերում Քադաֆին միջոցներ չունի։ Երկու երկների միջև  հարաբերությունները վատացել էին 2008թ., երբ սպասուհուն նեղացնելու պատճառով գնդապետի որդու՝ Հանիբալի հաշիվները շվեյացրական բանկերում սառեցվել էին։ Ի պատասխան հաշիվների սառեցման՝ Լիբիան ավելի  քան 5 մլրդ դոլար է հանել շվեյցարական հաշիվներից և դադարեցրել է այդ երկիր նավթի  արտահանումը։

Այս խորագրի վերջին նյութերը