Քաղաքական

04.12.2020 12:53


Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

Հրապարակը գրում է․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է նաև մարզեր:

Մեզ ասացին, որ երեկվանից Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու անդամների անունից հայտարարության տեքստ է կազմվել, որով հայտարարվում է, որ քաղաքի ավագանին միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հանրային պահանջին:

Տեքստը ուղարկվել է ավագանու 15 անդամներին` ստորագրությամբ: Մեր տեղեկությամբ` 15-հոգանոց ավագանուց Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահին կողմ է արտահայտվել և հայտարարության տեքստի տակ ստորագրել է 10 անդամ: Մեզ ասացին, որ ստորագրահավաքը դեռ բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը