Մայիսի 3-ին ՝ժամը 12.22-ին ստացված տեղեկության համաձայն, Տավուշի մարզի Այգեպար գյուղի ջրամբարում հայտնաբերվել է քաղաքացու դիակ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ,1959թ.-ին ծնված Ալվարդ Բաբասյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
****
Մայիսի 3-ին ՝ժամը 13.33-ին ստացված տեղեկության համաձայն, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի հարակից տարածքում ավտոմեքենա է շրջվել և կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 05 ՕՏ 597 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Հրազդան գետը, որի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի Վ. Այգեկցու փողոցի թիվ 26/1 տան բնակիչ,1992թ.-ին ծնված Անանիա Հարությունյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Դիակ՝ ջրամբարում