Քաղաքական

04.12.2020 22:14


Դատավորները հասկացան, որ խնդիրը Փաշինյանի իշխանությունը չէ, այլ այն, որ իրենք կանգնելու են մի մարդու կողքին, ով հանձնել է հողերը. Լուսինե Սահակյան (տեսանյութ)

Դատավորները հասկացան, որ խնդիրը  Փաշինյանի իշխանությունը չէ, այլ այն, որ իրենք կանգնելու են մի մարդու կողքին, ով հանձնել է հողերը. Լուսինե Սահակյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, հերթական անգամ ամրագրեց այ փաստը, որ մենք չունենք այնպիսի իրավապահ մարմիններ, որոնք անկախ են և կարող են իրենց գործառույթներն իրականացնելTert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Նիկոլ Փաշինյանը խոսեց նոյեմբերի 10-ի իրադարձությունների մասին, երբ բազմաթիվ անձինք մտել էին Կառավարության շենք, վարչապետի կեցավայր օծանելիք էին տարել և եթե դա այդպես է, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է ունենա տուժողի կարգավիճակ։ Պատկերացնո՞ւմ եք՝ տուժողը հրավիրում է իրավապահ մարմնի ներկայացուցիչներին և հրահանգներ է տալիս՝ ինչ պետք է նրանք անեն և այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատական համակարգը հայտարարեց և իր գործողություններով ցույց տվեց, որ իրենք պատրաստ չեն քաղաքական պատվեր կատարել՝ հատկապես այս գործով։

Դատավորները հասկացան, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէ, այլ խնդիրը այն է, որ իրենք իրենց կանգնելու են մի մարդու կողքին, ով հանձնել է հողերը»,-նշեց փաստաբանը։

Փաստաբանը նշում է, որ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ճնշումներ կատարել է դատարանների նկատմամբ, այն դեպքում, երբ բացահայտ հրավիրում է դատավորներին, քննարկում կոնկրետ գործեր և հարց բարձրացնում, թե քանիսն են կալանավորվել․

«Նիկոլ Փաշինյան, երբ դու ինքդ դատվում էիր, դու գոնե հասկանում էիր, որ անձը, եթե նույնիսկ մեղավոր է, դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի։ Դու հարց ես բարձրացնում, ինչո՞ւ չեք կալանվորվել, իսկ ո՞վ ես դու, որ նման հարց բարձրացնես։ Ի՞նչ է սա՝ ճնշում դատական համակարգի նկատմամբ և հանցագործություն՝ համապատասխան հոդվածներով»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը ընդգծում է, որ թեև հասարակությունը ոչնչացված և նվաստացած է պատերազսմից հետո Ն․ Փաշինյանի կնքած հայտարարագրի պատճառով, չպետք է լուռ նստի, պետք է իր ձայնը բարձրացնի հայրենիքի նկատմամբ կատարված անօրինության համար․ «Բոլոր համակարգերը պետք է տեսնեն, ԱԱԾ-ն պետք է այս ամենը տեսնի, երբ այս օրերի ընթացքում իրենք տեսնում էին մենք ուր են գնում, ի՞նչ էին իրենք նախաձեռնում, ես բարձրաձայնել եմ այդ մասին, որ այս օրերին միայն մեկ մեղադրյալ պետք է լինի, դուք պետք է դա քննարկեք»։

Անդրադառնալով ՀՀ ՊՆ վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, որ Աննա Հակոբյանը գտնվել է Գլխավոր շտաբում և հարցին՝ թե նրա գլխավոր շտաբում գտնվելը ի՞նչ օրենքներ է խախտում, պատասխանեց, որ երբ հայտնվում ես այնպիսի վայրում, որտեղ ամենալուրջ պետական գաղտնիքներ են հրապարակվում, պետք է ունենալ դրա թույլտվությունը․

«Միայն այն, որ Աննա Հակոբյանը գտնվել է Գլխավոր շտաբում, պետք է անհապաղ հարուցված լիներ քրեական գործ և քննվեր այդ հարցը՝ ինչ է կատարվում և ո՞ւմ մեղքով է, որ պետական գաղտնիք է հրապարակվում մի անձի մոտ, ով դրա իրավունքը չունի։ Ամենատարօրինակն այն է, որ Նիկոլը հայտարարում է, որ վարչապետի տիկինը գնացել է այնտեղ՝ որոշակի բարոյական աջակցութուն ցույց տալու, եթե վարչապետի տիկինն է, դա նշանակո՞ւմ է, որ ինքը ամեն ինչի իրավունք ունի։ Այս ասուլիսց հետո մի քանի հանցագործության դեպքերով պետք է անհապաղ քրեական գործ հարուցված լիներ»։

Անդրադառնալով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործին՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով, որում որպես մեղադրյալ է ներգրավված Արթուր Վանեցյանը, փաստաբանը նշեց, որ այդ գործով կալանավոր չկա, քանի որ հիմք չկա, իսկ դատարաններն էլ պատրաստ չէին քաղաքական պատվեր կատարելու․ «Անձիք չկալանավորվեցին ոչ թե միայն նրա համար, որ հիմքեր առկա չէին, այլ որ հիմնավոր կասկած առկա չէ, որ այդ անձիք անչություն ունեն մեղսագրվող հանցագործության հետ։ Որևէ ապացույց չէր ներկայացվել, միայն ԱԱԾ-ի կողմից ձայնագրություն էր, որը պարզվեց, որ մոնտաժված է»։

Այս խորագրի վերջին նյութերը