Քաղաքական քավարանի ու քաղաքական բարոյականության մասին եմ մտածում…մտածում եմ, ինչպես կասեցնել պետության կորուստը...
Չեմ կարող չմտածել, որովհետև այս համընդհանուր կոլապսից ու նվաստացնող պարտությունից հետո պետականություն կառուցելու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Որովհետև այսօր արդեն օրակարգային է բուն Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը և նույքան սպառնալի՝ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցը:
Իսկ կապիտուլյացիայի, պարտության և կոլապսի առաջնորդ նիկոլը, գոնե նոմինալ, դեռ մտնում է կառավարության շենք…
Իրականում ամեն ինչ հենց սրան էլ գնում էր, մի՞թե նիկոլը թաքցնում էր: Իհարկե՝ ոչ: Գոնե ամեն ինչ 0-ից սկսելու և կազմաքանդելու իր նկրտումներում նա առավելագույնս անկեղծ էր: Նրա գործունեության 2.5 տարին և նրա բուն հանձնառությունը հենց սրան էր ուղղված:
Այս ճանապարհին նրա հիմնական զինանոցն ու հենարանը նիկոլի ցինիկ սուտն էր և այդ սուտը սպառող հասարակությունը:
նիկոլի կերտած կործանարար արժեքային համակարգի արդյունքը մեր հավաքական պարտությունն է: Այնուամենանիվ/չեմ ուզում երկար գրել/, ունեինք և ունենք մի միջավայր, որը հնարավոր դարձրեց նիկոլի աղետաբեր գոյությունը: Ուզենք, թե՝ ոչ, պիտի ընդունենք…
Ունի՞ արդյոք հասարակությունը այս անառողջ, անբարո արժեհամակարգը թոթափելու, ես կասեի քավարանով անցնելու ռեսուրսներ, կամք, ցանկություն: Եթե անկեղծ, դժվարանում եմ պատասխանել:
Կարո՞ղ ենք արդյոք պետականություն կառուցել. կրթություն, մշակույթ, բանակ, տնտեսություն, դիվանագիտություն, պետական ինստիտուտներ կառուցել հասարակության այսպիսի որակներով: Այսպիսի որակներով՝ ոչ:
Ոչ, որովհետև մեր հասարակության մի զգալի մաս չի գիտակցում իրավիճակի աղետալիությունը, գուցեև անդառնալիությունը: Որովհետև մեր վարքից, ապրումից, մտածումից, գոյության կերպից հեռացել է բարոյականությունը: Մեր բոլոր կարմիր գծերը հատված են, մենք կորցրել ենք ոչ միայն պետական սահմանը, կորցրել ենք ներքին, մարդկային-քաղաքացիկան սահմաններ…
Այս երկսայր ողբերգության մեջ իշխանության դերակատարությունը որոշիչ է, նա է արժեքների գեներատորը․․․
Նոր որակի իշխանության հրամայականը