Կարծիք

05.12.2020 12:07


Էդ մարդուն պետք է հեռացնել, հատկապես նրանք, ովքեր նրան բերել են իշխանության ու այսօր ասում են քաղաքականությունից բան չեմ հասկանում, պետք է ուղղեն իրենց սխալը

Էդ մարդուն պետք է հեռացնել, հատկապես նրանք, ովքեր նրան բերել են իշխանության ու այսօր ասում են քաղաքականությունից բան չեմ հասկանում, պետք է ուղղեն իրենց սխալը

Ուրեմն էս մարդը չի ուզում խաղաղ հեռանա, էս մարդը, որ մեզ տարավ պարտության, որ մեզ ստորացրեց ադրբեջանցիների մոտ, որ հազարավորների մահվան ու գերի ընկնելու պատճառ դարձավ՝ չնայած պատերազմը կանգնեցնելու բազմաթիվ առաջարկների, որ աղետի բերեց երկիրը, որ մեր սահմանները դարձրեց անպաշտպան՝ որտեղ ադրբեջանցիները կարող են գալ ու ամեն սար ու ձոր հայտարարեն իրենցը և մտնել սահմանային ամեն գյուղի տարածք, էս մարդը դարձել է մեր գոյության սպառնալիքը։

Էդ մարդուն պետք է հեռացնել, հատկապես նրանք, ովքեր նրան բերել են իշխանության ու այսօր ասում են քաղաքականությունից բան չեմ հասկանում, պետք է ուղղեն իրենց սխալը։ Սա ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՉԻ, սա մեր լինել-չլինելու հարցն է, սա մերօրյա Սարդարապատն է։

ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 15․00-ին Ազատության հրապարակում ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցեք հանրահավաքին։

Պայքարը պետք է շարունակվի այնքան, մինչև անմեղունակը հեռանա կամ հեռացվի, հակառակ դեպքում մենք դատապարտված ենք ոչնչացման կամ թուրք-ադրբեջանական ստրկացման։

Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը