Կարծիք

05.12.2020 13:39


Տղերք, հանրությանը կոչ անելուց հիշեք, որ առ այսօր դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը

Տղերք, հանրությանը կոչ անելուց հիշեք, որ առ այսօր դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը
Երեկ ոստիկանության անունից մի սրտաճմլիկ տեքստ էր տարածվել: Տեքստի հեղինակը կոչ էր անում դավաճանների դեմ ցույց անողներին ծեծուջարդով, ապօրինություններով բաժիններ քարշ տվող դիմակավոր խմբերին թուրք չանվանել և տեղեկացնում էր, որ պատերազմի ընթացքում զոհվել են ոստիկանության 63 աշխատող:
Տղերք, հանրությանը կոչ անելուց հիշեք, որ առ այսօր դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը:
Ձեր նշած 63 զոհերը ցուցակներում չկան, ձեր նշած 63 զոհերը դավաճանը հրաժարվում է մարտական կորուստ ճանաչել, որպեսզի փոխհատուցում չտա:
Ես կլսեմ ոստիկանության նույնիսկ այդ սրտաճմլիկ կոչը, եթե ոստիկանությունն այդքան քաջություն գտնի իր մեջ և հրապարակի զոհված 63 աշխատակիցների անուն ազգանունները:
Ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել դավաճանի ապօրինի կարգադրություններին և հրապարակել մեր զոհված 63 ոստիկան եղբայրների անուն ազգանունները:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը