Քաղաքական

05.12.2020 18:04


Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12։00-ն ժամանակ տրվեց հրաժարականի համար․ եթե չհեռանա, ամբողջ ՀՀ-ով անհնազանդության ակցիաներ կլինեն (տեսանյութ)

Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12։00-ն ժամանակ տրվեց հրաժարականի համար․ եթե չհեռանա, ամբողջ ՀՀ-ով անհնազանդության ակցիաներ կլինեն (տեսանյութ)

Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմի, խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա։ Այս մասին կառավարական ամառանոցի դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե մինչև նշված ժամը Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների»,-նշեց նա՝ դիմելով Փաշինյանին․ «Նիկոլ, սրանք վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում»։

Ըստ Սաղաթելյանի՝ իրենք որևէ պայմանավորվածություն չեն ընդունելու․ «Մենք որևէ պայմանավորվածություն չենք կարող ունենալ։ Միայն երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ՝ խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվերհարդար չի տեսնելու»,-հայտարարեց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը