Կարծիք

06.12.2020 10:18


Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին. Մասիսի քաղաքապետ

Կոչ եմ անում միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին. Մասիսի քաղաքապետ

Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին: Հայրենակիցներ, մենք` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները: Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան:

Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով: Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան

Այս խորագրի վերջին նյութերը