Կարծիք

06.12.2020 15:13


Կարծում եմ Վազգեն Մանուկյանը սխալվել է միայն տոկոսի` թվային արժեքի մեջ

Կարծում եմ Վազգեն Մանուկյանը սխալվել է միայն տոկոսի` թվային արժեքի մեջ

Համացանցով մի տեսանյութ է տարածվում, որում Վազգեն Մանուկյանը խոսում է «առնվազն 10% անասուն ընտանիքների մասին, ովքեր հիվանդագին, անբուժելի չարացած են»: Իշխանական ֆեյքերը ակտիվ շահարկում են այս դրվագը, հույս դնելով այն՝ քիչ գրագիտություն ունեցող մասսայի վրա, ովքեր կարող են վիրավորվել «անասուն» եզրույթից և ձգտւմ են բացասական վերաբերմունք ձևավորել ԺՈՂՈՎՐԴԻ կողմից միասնական առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածուի նկատմամբ։

Ուզում եմ սկզբից մի փոքր պարզաբանում մտցնել՝

«Անասուն» բառի կազմաբանությունը հետևյալն է՝ «ան-աս-ուն», որտեղ «ան-» և «-ուն» ածանցներ են, իսկ «աս»՝ բառի արմատը, որը նշանակում է ասող, խոսող, այսինքն՝ մտածող, «ան»՝ ժխտական նախածանց, «ուն»՝ վերջածանց։ Հետևաբար «անասուն»՝ նշանակում է չասող, չխոսող, հետևաբար՝ չմտածող։

Ըստ ստուգաբանության, «անասուն» բառը որպես գոյական կարող է ընկալվել որպես՝

- տկարամիտ, ապուշ (արհմրհ․)։

- անասնական հակում ունեցող` անպարկեշտ մարդ։

- գռեհիկ` անտաշ մարդ (փխբ․)։

Իսկ որպես այս բառի հոմանիշ կարելի է օգտագործել՝

- անտաշ, կոպիտ, անկիրթ, անքաղաքավարի, անբարեկիրթ, կոշտուկոպիտ, գռեհկական, գռեհկաբար, գռեհկահոգի, գռեհկամիտ, ռամկաբարո, ռամիկ, (ժղ․)՝ փողոցային, սինլքոր, անպատշաճ, անվայելուչ, վարնոց, վուլգար։

- հիմար, տխմար, ապշամիտ, հիմարամիտ, տխմարամիտ, դատարկամիտ, թանձրամիտ, բթամիտ, թուլամիտ, պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ, ցանցառամիտ, փափկամիտ, կարծլծկան անասուն (փխբ․)՝ չափազանց ծանր աշխատանք կատարող անասնամիտ, գրաստամիտ, տավարամիտ, պաճարամիտ, հիվանդամիտ, դատարկագլուխ, թանձրատեն, հաստագլուխ, պնդագլուխ, դդմագլուխ, անգլուխ, անուղեղ, ծալապակաս, (փխբ․)` ցանցառ, բութ, դդում, պանդույր, կրետին, (գրք․) (փխբ․) ախմախ, անկուտ, դմբո, դմբլո, դունդի, դնկլոզ, երկարականջ, թուղթապակաս, փախուկ, ծալը պակաս, տախտակը պակաս, վերնատունը դատարկ, (գռհկ․)՝ էշի գլուխ, հորթի գլուխ, փայտի գլուխ, ապուշի գլուխ (հեգն․)՝ խելքի տոպրակ, Աստծուց պատժված, Աստծու աղոթած, Աստծու ավանակ, անխելք, խելազուրկ, անգլուխ, անուղեղ, խելապակաս, պակասամիտ։

Կա՞ն դեռևս մարդիկ, ովքեր կասկածում են, որ մեր հանրության 10%-ը անտաշ է, դատարկամիտ, թուլամիտ, գռեհկահոգի... Եթե կա՞ն, ապա լավ կլինի ուղղակի կարդան հանրության «նիկոլապաշտ» մասի գրառումներն ու մեկնաբանությունները համացանցում։ Այդ դեպքում ինչու՞մ է խնդիրը, ինչու՞ ենք զարմանում և բորբոքվում, ի՞նչ վիրավորական բան է ասել Վազգեն Մանուկյանը...

Ի միջի այլոց, ըստ իս, Վազգեն Մանուկյանը մի փոքր սխալվել է, բայց ոչ արտահայտման, այ հանրության մեջ առկա այս շերտի տոկոսի՝ թվային արժեքի մեջ։

Այսպիսով այսօրվա իշխանական քարոզչամեքենան, ոչ մի բացասական բան չգտնելով Վազգեն Մանուկյանի մասին, «փրփուրներից է կախվում» և «Հայկական ժամանակ» բամբասական օրաթերթի ոճով փորձում է թվացյալ «վարկաբեկել» ապագա ՀՀ վարչապետի կերպարը։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը