-Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա՛մ կանցնեմ բաց սահմաններով, կա՛մ էլ դա կլինի նախօրյակին,- ահա այսպիսի լավատեսական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, արդեն այդքան էլ լավատես չէ՝ ենթադրելով, որ ներկայում Թուրքիայի վարած «նախապայմանային» դիվանագիտության արդյունքում, ամենյան հավանականությամբ, ո՛չ համաձայնագիր կստորագրվի, ո՛չ էլ հայ-թուրքական սահմանը կբացվի, հետևաբար Սերժ Սարգսյանը չի գնա Թուրքիա՝ ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու։
-Պետք է սպասել և տեսնել՝ Թուրքիայի այս կեցվածքը լու՞րջ է, թե՞ այդպիսով փորձում է «լալկան» Ալիևին լռեցնել,- ասում է Կ. Մանոյանը։
Հիշեցնենք, որ դեռ մի քանի օր առաջ՝ ապրիլի 8-ին, Կ. Մանոյանը համոզված էր, որ Թուրքիան այս տարի կստորագրիդիվանագիտական հարաբերությունները հաստատող պայմանագիրը և կվերացնիշրջափակումը, քանի որ «Թուրքիան, առնվազն մինչև ֆուտբոլային հաջորդ հանդիպումը, ստիպված է ինչ-որ քայլ անել»։
Այսօր արդեն Կ. Մանոյանն ասում է, որ Օբամայի Թուրքիա այցելությունից հետո հնչող Ռեջեփ Թաիբ Էրդողանի հայտարարությունները կարող են փակուղի մտցնել Հայաստան-Թուրքիա բանակցությունները։
Այսինքն՝ արդեն իսկ կարելի է ասել, որ ադրբեջանական դիվանագիտությունը հաջողություն է ունեցել, քանի որ Թուրքիան կրկին սկսել է խոսել նախապայմանների մասին։ «Իսկ Հայաստանն իր դիվանագիտությունում որևէ բացթողում ունեցե՞լ է։ Այսինքն՝ կա՞րող էր այնպես անել, որ Թուրքիան չտրվեր Ադրբեջանի ճնշմանը, բայց չի արել»,- հարցրինք Կիրո Մանոյանին.
-Հայկական դիվանագիտության հաջողությունը կարելի է համարել այն փաստը, որ Ղարաբաղի հարցը Հայաստան-Թուրքիա բանակցություններից դուրս էր բերվել։ Հայաստանի դիվանագիտությունը, հատկապես այս խնդրում, ուրիշ անելիք չունի։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև ասել էր, որ այժմ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և «եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, ապա պետք է ասել, որ գնդակը հարատև չի կարող մի դաշտում մնալ, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ ունի սահմանված ժամկետներ»։
-Հնարավո՞ր է, արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինենք, ու հիմա թուրքերը այլ դիրքորոշում ընդունեն ու փորձեն որևէ նախապայման առաջադրել։ Իհարկե, հնարավոր է, նման բանը չի կարելի հարյուր տոկոսով բացառել։ Կարծում եմ, որ մենք, նույնիսկ այդ պարագայում, գործընթացից դուրս կգանք ավելի ուժեղացած, դրանով մեկ անգամ ևս ընդգծեցինք և միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք, իրոք, պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն,- ասել էր Ս. Սարգսյանը։
Փոխարենը դաշնակցական Կ. Մանոյանը կարծում է, որ, օրինակ, եթե թուրքերին հաջողվի հասնել նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին չարտասանի «ցեղասպանություն» բառը, ապա «այնքան էլ ուժեղացած դուրս չենք գա, որովհտեև այս ապրիլի 24-ը, որպես առիթ, փախցրած կլինենք»։
Թուրքիան փորձում է «լալկան» Ալիևին լռեցնե՞լ
-Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա՛մ կանցնեմ բաց սահմաններով, կա՛մ էլ դա կլինի նախօրյակին,- ահա այսպիսի լավատեսական հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, արդեն այդքան էլ լավատես չէ՝ ենթադրելով, որ ներկայում Թուրքիայի վարած «նախապայմանային» դիվանագիտության արդյունքում, ամենյան հավանականությամբ, ո՛չ համաձայնագիր կստորագրվի, ո՛չ էլ հայ-թուրքական սահմանը կբացվի, հետևաբար Սերժ Սարգսյանը չի գնա Թուրքիա՝ ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու։
-Պետք է սպասել և տեսնել՝ Թուրքիայի այս կեցվածքը լու՞րջ է, թե՞ այդպիսով փորձում է «լալկան» Ալիևին լռեցնել,- ասում է Կ. Մանոյանը։
Հիշեցնենք, որ դեռ մի քանի օր առաջ՝ ապրիլի 8-ին, Կ. Մանոյանը համոզված էր, որ Թուրքիան այս տարի կստորագրի դիվանագիտական հարաբերությունները հաստատող պայմանագիրը և կվերացնի շրջափակումը, քանի որ «Թուրքիան, առնվազն մինչև ֆուտբոլային հաջորդ հանդիպումը, ստիպված է ինչ-որ քայլ անել»։
Այսօր արդեն Կ. Մանոյանն ասում է, որ Օբամայի Թուրքիա այցելությունից հետո հնչող Ռեջեփ Թաիբ Էրդողանի հայտարարությունները կարող են փակուղի մտցնել Հայաստան-Թուրքիա բանակցությունները։
Այսինքն՝ արդեն իսկ կարելի է ասել, որ ադրբեջանական դիվանագիտությունը հաջողություն է ունեցել, քանի որ Թուրքիան կրկին սկսել է խոսել նախապայմանների մասին։ «Իսկ Հայաստանն իր դիվանագիտությունում որևէ բացթողում ունեցե՞լ է։ Այսինքն՝ կա՞րող էր այնպես անել, որ Թուրքիան չտրվեր Ադրբեջանի ճնշմանը, բայց չի արել»,- հարցրինք Կիրո Մանոյանին.
-Հայկական դիվանագիտության հաջողությունը կարելի է համարել այն փաստը, որ Ղարաբաղի հարցը Հայաստան-Թուրքիա բանակցություններից դուրս էր բերվել։ Հայաստանի դիվանագիտությունը, հատկապես այս խնդրում, ուրիշ անելիք չունի։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև ասել էր, որ այժմ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և «եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, ապա պետք է ասել, որ գնդակը հարատև չի կարող մի դաշտում մնալ, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ ունի սահմանված ժամկետներ»։
-Հնարավո՞ր է, արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինենք, ու հիմա թուրքերը այլ դիրքորոշում ընդունեն ու փորձեն որևէ նախապայման առաջադրել։ Իհարկե, հնարավոր է, նման բանը չի կարելի հարյուր տոկոսով բացառել։ Կարծում եմ, որ մենք, նույնիսկ այդ պարագայում, գործընթացից դուրս կգանք ավելի ուժեղացած, դրանով մեկ անգամ ևս ընդգծեցինք և միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք, իրոք, պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն,- ասել էր Ս. Սարգսյանը։
Փոխարենը դաշնակցական Կ. Մանոյանը կարծում է, որ, օրինակ, եթե թուրքերին հաջողվի հասնել նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին չարտասանի «ցեղասպանություն» բառը, ապա «այնքան էլ ուժեղացած դուրս չենք գա, որովհտեև այս ապրիլի 24-ը, որպես առիթ, փախցրած կլինենք»։
Արեգնազ Մանուկյան