Քաղաքական

08.12.2020 14:36


Բալահովիտի համայնքապետարանը ևս պահանջում է Փաշինյանի ու կառավարության հրաժարականը

Բալահովիտի համայնքապետարանը ևս պահանջում է Փաշինյանի ու կառավարության հրաժարականը

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Բալահովիտի համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը և համայնքի ավագանին պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Պարտված իշխանությունը բարոյական իրավունք չունի ղեկավարելու երկիրը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի հրաժարականի պահանջին էին միացել նաև Ապարան, Թումանյան և Նորաշեն համայնքները։

Այս խորագրի վերջին նյութերը