Քաղաքական

08.12.2020 15:18


Գեղարքունիքում, Արարատում, Շիրակում, Լոռիում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են (տեսանյութ)

Գեղարքունիքում, Արարատում, Շիրակում, Լոռիում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են (տեսանյութ)

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով անհնազանդության ակցիաներ են կազմակերպվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հանրապետության մարզերում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռիի մի շարք համայնքներում։

Ցուցարարները փակել են նաև Շիրակի մարզպետարանի մուտքերը։

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երևանում և մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջաններից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը