Կարծիք

08.12.2020 20:29


Նիկոլ Փաշինյան, քեզ դիմում է Գրիգորյան Արթուրի մորաքույրը, ումից հոկտեմբերի 24-ից ոչ մի լուր չունենք՝ հեռացի՛ր

Նիկոլ Փաշինյան, քեզ դիմում է Գրիգորյան Արթուրի մորաքույրը, ումից հոկտեմբերի 24-ից ոչ մի լուր չունենք՝ հեռացի՛ր
Նիկոլ Փաշինյան, քեզ դիմում է Գրիգորյան Արթուրի մորաքույրը (քույրս ի վիճակի չէ նույնիսկ խոսել) ումից հոկտեմբերի 24-ից ոչ մի լուր չունենք։ Հանրապետության բոլոր դիահերձարաններում և հիվանդանոցներում ման ենք եկել, բայց ոչ մի տեղ չենք գտել մեր որդուն։ Պետական ոչ մի պատկան մարմին իր տեղում չէ, չկա մեկը, ով մեր խնդրով կզբաղվի, չկա մեկը ով թեկուզ կմտահոգվի մեր խնդրով։ Ուզում եմ հասկանալ՝ մենք արժանի՞ ենք նման վերաբերմունքի, զոհվածի ընտանիքը արժանի՞ է նման արհամարհանքի......
Դու չես զբաղվում անհայտ կորածների խնդրով, միգուցե քեզ «Մարդու» տեղ դնող չկա, որ կարողանաս պահանջել մեր խնդիրը լուծել, թող հեռացի՛ր, թող քո փոխարեն գա մեկը, ով կզբաղվի մեր խնդրով։
Հեռացի՛ր։
Անկա Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը