Լարված իրավիճակ է Արարատի մարզում, մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի մարզի մի շարք համայքապետերի,ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:
Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը: Ընդգծենք, նրանք Արարատի այն համայնքերի ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդիմության 17 ուժերին: Ճանապարհներ փակելու ապակենտրոն ակցիան շարունակվում է:
Մանրամասները ներկայացված են Yerevan.Today-ին ուղարկված տեսանյութերում:
Արարատի մարզում բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած համայնքների ղեկավարներին․ (տեսանյութ)
Լարված իրավիճակ է Արարատի մարզում, մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի մարզի մի շարք համայքապետերի,ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց: