Գարիկ Սարգսյանը խուճապահար թաքնվել է և կորցրել իր ինքնաձիգը․ մարզպետի փառապանծ «ռազմական» կենսագրությունը
Politik.am-ը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (ով առավել հայտնի է Կրակադիլ Գարիկ մականունով) օրերս կշտամբել էր իր մարզի որոշ համայնքապետերի, ովքեր ըստ իրեն ջոկատներ չէին կազմել և չէին գնացել հանուն հայրենիքի պատերազմելու․
«Նույնը չեմ կարող ասել Արարատի շրջանի Արմաշ, Սուրենավան, գ. Արարատ, ք. Արարատ, Ավշար, Նոյակերտ, Եղեգնավան, Սիսավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Վանաշեն, ք. Վեդի, Ուրցաձոր համայնքների «համայնքապետերի» մասին, որոնց մասին այսօր հայտարարվեց միտինգի ժամանակ։
Վերջիններս ոչ միայն չձևավորեցին կամավորական ջոկատներ և այդ ջոկատներով չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին, այլև չեն կարող իրենց իրավունք վերապահել և այդ համայնքների բնակիչների անունից աջակցություն հայտնել հրապարակում հավաքվածներին, քանի որ այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»»,-գրել էր Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում։
Ճիշտ է հետագայում պարզվեց, որ իր նշած համայքնապետերն իրականում եղել են ռազմի դաշտում, բայց սա չէ խնդիրը։ Գարիկ Սարգսյանը այդ կշտամբանքով փորձում է նաև ցույց տալ, որ ինքն օրինակ գնացել է ռազմի դաշտ։ Սկսենք նրանից, որ չնայած պատերազմի օրերին Գարիկ Սարգսյանը գրել էր «Շուշի գալիս ենք», բայց այդպես էլ մինչև այսօր նա դեռ չի հասել Շուշի քաղաք։
Գարիկ Սարգսյանի այս գրառումը ստիպել է իրեն Արցախում տեսնողներին զնագահարել մեզ և պատմել ճշմարտությունը։ Արարատի մարզպետն իր փոքրաթիվ ջոկատով պատերազմի օրերին եղել է Սղնախ գյուղում։ Հենց առաջին օրը հակառակորդը մեծ թափով ականանետային հարվածներ է հասցրել այդ դիրքերին։ Մարզպետը խուճապահար վազել է թաքնվելու և այդ ընթացքում կորցրել է իր ինքնաձիգը, որը մի քանի օր անց արցախցի տղաները գտել են և ուղարկել մարզպետին։ Երբ թուրքերը դադարել են ականանետային հարվածը, Գարիկ Սարգսյանը դիրքի արցախցի զինվորականներին ասել է, որ ինքը գործեր ունի և պետք է գնա ու գնացել է։ Մեկ օր հետո իր հետևից գանցել է նաև ջոկատը, որն իր հետ էր եկել։ Թե պատերազմի մյուս օրերին որտեղ են եղել, մեզ զանգահարողը դժվարացավ ասել։
Ահա նման փառապանծ «ռազմական» կենսագրություն ունի Գարիկ Սարգսյանը, որը իրեն թույլ է տալիս կշտամբել բոլոր նրանց ովքեր Արցախում իր աչքին չեն երևացել, ինքն էլ ենթադրել է, թե բոլորը դասալիք են։