Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել քաղաքական կուսակցությունները, Հայաստանի տարբեր բնակավայրեր, փաստաբաններ, դեսպաններ, 3 կրթական հաստատություն
Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին են միացել քաղաքական կուսակցությունները, Հայաստանի տարբեր բնակավայրեր, փաստաբաններ, դեսպաններ, 3 կրթական հաստատություն, մտավորականներ և հասարակական գործիչներ:
Մասնավորապես այդ պահանջին են միացել 22 կուսակցություն, այստեղ ստացվում է քաղաքական դաշտում կա կոնսենսուս և բոլոր ազդեցիկ կուսակցությունները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, բացի իշխող «Իմ քայլ»-ից, 202 բնակավայր, 500 փաստաբան, 10 դեսպան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, Շիրակի համալսարանի գիտխորհուրդը, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Այսօր ևս Երևանի տարբեր հատվածներում նման ակցիաներ են իրականացվել, որոնց ժամանակ բերման է ենթարկվել ութ տասնյակից ավելի քաղաքացի։

Աղբյուրը՝ tert.am