Կարծիք

09.12.2020 11:14


Գնացեք սահման, տեսեք էդ տոտալ անիշխանության ու անտերության վիճակը, հետո արեք ձեր դատողությունները` կա՞ էսօր «իշխանություն», թե՞ ոչ

Գնացեք սահման, տեսեք էդ տոտալ անիշխանության ու անտերության վիճակը, հետո արեք ձեր դատողությունները` կա՞ էսօր «իշխանություն», թե՞ ոչ
Առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր ԴԵՌ լուռ են, ովքեր հարցնում են` «եթե ոչ Նիկոլը, ապա ով», ովքեր էսօր բերանները ջուր են առել ու «նախկինների» գալու ֆոբիայից են տառապում կամ դեռ նիկոլ են սատարում, էս բոլորին առաջարկում եմ ավտոբուսներով գնալ ՀԻՄԱ սահման` հեռու չէ` ասենք Վարդենիս, ու տեսնել Քարվաճառից դուրս եկած զորքի վիճակը, խոսել նրանց հետ, խոսել հրամանատարության հետ, տեսնել, թե ինչպես են ադրբեջանցիների հետ մետրերի կռիվ տալիս, տեսնել «դիրքերը»` մեր ու նրանց։ Առաջարկում եմ հարցնել էդ նորանշանակ ՊՆ-ին, թե գեթ մեկ անգամ գնացել տեսել է էդ զորքին, գեթ մեկ անգամ հեռախոս վերցրե՞լ են նրանց հարցերին պատասխանելու ու հրատապ խնդիր լուծելու համար։
Նստեք, գնացեք սահման, տեսեք էդ տոտալ անիշխանության ու անտերության վիճակը, հետո արեք ձեր դատողությունները` կա՞ էսօր «իշխանություն», թե՞ ոչ!!!! և ում եք էսօր մերժելու ու ինչի համար։ Գնացեք սահման` պատասխանն էնտեղ եք գտնելու։
Գայանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը