Կարծիք

09.12.2020 11:17


Ամեն ՔՊ-ական պատգամավորի պարգևավճարը թույլ էր տալիս լուծել մի ամբողջ վաշտի կապի խնդիր

Ամեն ՔՊ-ական պատգամավորի պարգևավճարը թույլ էր տալիս լուծել մի ամբողջ վաշտի կապի խնդիր
Մենք իհարկե գիտակցում ենք, որ պատերազմում հաց չեն բաժանում և որ ամենավատ բանակցությունը ավելի լավ է քան պատերազմը, բայց նախկիններին այժմ մեղադրում է մի մարդ, որը`
1.Պատերազմի ընթացքում չի ապահովել զինված ուժերը նյութական առումով` գիշերային տեսանելիության սարքեր,քնապարկեր, ռադիոկապ և պատերազմի ելքը որոշիչ դարձնող այլ սարքավորումներ,այնինչ թշնամին օժտված էր գերժամանակակից բոլոր սարքերով:
2.Ստել է ազգին պատերազմի ընթացքի մասին պատերազմի ամբողջ ընթացքում,դրանով խառնաշփոթ առաջացրել առաջնագծում և մոբիլիզացիոն ուժերում` դարձնելով ղեկավարումը անկառավարելի։
3.Դադարեցրել է մոբիլիզացիոն ուժերի հավաքը պատերազմի առաջին օրերին, դրանով իսկ մեր թիկունքը թողնելով դատարկ և մենք ուղղակի ստիպված ենք եղել 45 օր առանց հերթափոխի մնալ մարտական դիրքերում` թշնամու հրետակոծության տակ, երբեմն նաև առանց սննդի և ջրի։
4. Իր և իր ղեկավարած երկրի պաշտպանության նախարարի անգործությամբ կամ միտումնավոր թույլատրել է թշնամու մուտքը Շուշի,բայց բոլորս հասկանում ենք,որ 2000 թուրքը մրջյուն չէին,որ անտեսանելի մնային և նրանց հնարավոր էր հրետակոծել ականանետից կամ ռմբակոծել կործանիչից դեռ մինչև Շուշի հասնելը կամ թեկուզ հենց Շուշիում` կասեցնելով թշնամու առաջխաղացումը։
5. Եվ վերջիվերջո, նա այն մարդն է, ով պատերազմական երկրում աշխատանքից ազատում է ոստիկանության սպայի` «Արցախը գերագույն արժեք է» գրառմանը լայք դնելու համար:
Կապի բացակայությամբ պայմանավորված` զրկել է զինվորականներին գործողություն կատարելու, վիրավորվերին ապահով վայր տեղափոխելու հնարավորությունից։
Սակայն ամեն ՔՊ-ական պատգամավորի պարգևավճարը թույլ էր տալիս լուծել մի ամբողջ վաշտի կապի խնդիր, գնել գիշերային տեսանելիության սարքեր և այլն:
Այս ամենը ես իմ աչքով եմ տեսել ինչից հետևություն եմ անում ,որ Նիկոլ Փաշինյանը մեզ երբևէ հանդիպած ամենավատ գերագույն հրամանատարն է, նա բանակի մասին պատկերացում չունի և իրավունք չունի պատերազմական երկիր ղեկավարելու, ուստի, պետք է հրաժարական տա առանց ցնցումների։ Կամ Նիկոլ Փաշինյանը կհեռանա կամ մենք կկորցնենք այս անգամ արդեն Հայաստանի պետականությունը, ընտրեք ինքներդ:
Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը