Կարծիք

09.12.2020 11:53


Ընտրությունը ոչ թե 2 ուղղության միջև է, այլ փակուղում մնալու և փակուղուց դուրս գալու միջև

Ընտրությունը ոչ թե 2 ուղղության միջև է, այլ փակուղում մնալու և փակուղուց դուրս գալու միջև
Երբ ասում են, թե կա երրորդ ուղի, լավ չեն պատկերացնում իրավիճակը։
Իրականում կա մեկ ուղի․ ՓԱԿՈՒՂՈՒՑ դուրս գալու։ Իսկ ներկա իշխանությունների ընտրած ուղին մեզ՝ երկիրը, ազգը բերել է փակուղի։
Այսինքն ընտրությունը ոչ թե 2 ուղղության միջև է, այլ փակուղում մնալու և փակուղուց դուրս գալու միջև։
Նիկոլի ուղին պետական բոլոր ինստիտուտները թուլացնելն ու կազմաքանդելն էր, ժողովրդի տարբեր խմբերի միջև ատելություն հրահրելն էր։ Ամեն ինչ պրիմիտիվացրեց և նենգափոխեց ...
• ... պետական աշխատանքը աշխատանքի տնազով
• ... արդարադատությունը անձնական վրեժխնդրությամբ
• ... ժողովրդավարությունը բռնապետությամբ
• ... անվտանգությունը՝ կամուֆլյաժով սելֆիներով
• ... դիվանագիտությունը՝ այլ երկրների ղեկավարների հետ սելֆիներով
• ... տնտեսությունը՝ կեղծած վիճակագրական հեքիաթներով
• ... հանրությունը՝ ֆեյքերի ֆաբրիկաներով
• ... լրատվամիջոցները՝ ֆեյք-նյուզ արտադրող յութուբյան ալիքներով...
և այլն, և այլն։
Փակուղուց դուրս գալու համար պետք է վերադառնանք «խզման կետ»՝ վերականգնելով այն ինստիտուտները, որոնք այս դավաճանը քանդել է, բայց և փորձելով դրանք դարձնել ավելի արդյունավետ և ամուր, քան մինչ իր գալն էր։
Մենք պիտի բուժենք մեր վիրավոր երկիրը, միավորենք բզկտված ազգը՝ միաժամանակ հասկանալով, որ թշնամին ձեռքերը ծալած չի սպասելու, որ մենք ոտքի կանգնենք։ Դրսից էլ, ներսից էլ (գործակալական ցանցերի միջոցով), խփելու են։
Ամեն օր, ամեն ժամ, որ մեզնից գողանում է Նիկոլն իր իշխանատենչությամբ, ագահությամբ և էժան բեմադրություններով, ամեն այդ օրը նվեր է Հայաստանի թշնամիներին։
Եւ ըստ այդմ չկա ինչ-որ հեքիաթային «երրորդ ուղի», որովհետև երկրորդ ուղի էլ չկա... Միայն մեկ ելք է, և Նիկոլն այդ ելքի ՀԱԿԱՌԱԿ՝ փակուղային կողմում է... Ինչքան էլ փորձի ձևացնել, թե շարժվում է, ինչքան էլ ժոնգլյոռություն անի, իրականում տեղում վազք է, որի միակ նպատակը մեզ կապիտուլյացիայի կետում պահելն է։
Ինչպես պատերազմի ժամանակ կանգնեցրեց մոբիլիզացիան, այնպես էլ հիմա է շարունակում համազգային մոբիլիզացիան խաթարելու փորձերը։
Ըստ այդմ այսօր, ժամը 16:00 հավաքվում ենք ԱԺ-ի դիմաց, որ ճամփենք դավաճանին ու հրաժեշտ տանք այս թսիկ վիճակներին...
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը