Կարծիք

09.12.2020 20:07


Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իշխանական աթոռից

Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իշխանական աթոռից
Անհասցե ուղերձ այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո.
-Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի և փառասիրության պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ... Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները... Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճակատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից և ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցևայնպես այդպիսինն ունեցանք նաև մենք՝ հայերս... Ունեցանք ստի և կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի և անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտևի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմաների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը