Կարծիք

09.12.2020 20:24


Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

«Սրբե՜ք ձեր արցունքները, ուշքի՜ եկեք, մի մարդու նման ոտքի կանգնեք ու պահանջե՜ք, պահանջե՜ք այնպես անառարկելի ու արժանապատիվ, ինչպես կարող եք միայն ԴՈԻՔ». ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին․

«Մեր ուսուցչուհիներից մեկը, ում դասղեկական դասարանից երեք փայլուն երիտասարդ՝ Սուրենը, Գևորգը, Դավիթը, մի դասարանից միայն, զոհվել են, էլ չկան, նստել էր՝ մի բուռ դարձած, քարացած, չէր կարողանում հանգստանալ ու անվերջ նույն հարցն էր կրկնում. «Ես ի՞նչը սխալ արեցի, տեսնես ի՞նչը սխալ արեցի»:

Այս հարցը այսօր բոլորս ենք տալիս. ի՞նչն ենք սխալ արել, որտե՞ղ, ե՞րբ...

ԱՅՍՕՐ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՉԻ ՏԱՆՋՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ԵՎ ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈՒՔ ԵՔ, ՎԱՐՉԱՊԵ՜Տ... Մենք՝ գլխիկոր, մենք՝ տապալված, մենք՝ դավաճանված:

Իսկ Դուք դեռ կաք, Դուք՝ բոլոր չուղղված սխալների, բոլոր սխալ որոշումների, բոլոր սխալ շրջադարձերի միակ հասցեատերը, Դուք դեռ կաք ու որոշել եք մնալ, մնալ՝ մեր ավերակ հաղթանակների բուրգին կանգնած, որպեսզի հերթական սանձարձակ մարտահրավերը նետեք ու Ամանորի գիշերը բիրտ դեմքով հնչեցնեք՝ Արցախի հպարտ հայություն...

Մենք՝ իրական հայերս՝ ճշմարիտ քրիստոնյաներս, մեր ժամացույցներն ուղղում ենք հայ առաքելական եկեղեցու զանգերով, մեր հոգու, մեր կյանքի ժամացույցները: Երեկ հնչեցին Արամ Ա-ի և Գարեգին Բ-ի խոսքերը, ինչպես միշտ զուսպ և ազդու... Պիտի խոսի նաև մեր լռությունը, խոսի ու պահանջի. մենք այդ իրավունքն ստացանք»,-գրել է վաստակաշատ մանկավարժը:

Այս խորագրի վերջին նյութերը