Կարծիք

10.12.2020 15:58


ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին

ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին

ԱՆՑՅԱԼԸ ԱՆՑԱԾ ՉԷ /10․12․2020թ․/

- Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն»։ Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։
- Քրիստոնյան, հավատարիմ իր դավանանքին, քրիստոնյա պարտավոր է լինել ամենուր, անգամ քաղաքականության մեջ։
- «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ապագա ԱԺ պատգամավորները իրենց եկեղեցագիտությամբ «չփայլեն»։
- ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին։ Ամեն ինչ չէ, որ պրիմիտիվիզմով, ամբոխային հաճոյախոսությամբ և ճամարտակությամբ կարելի է առաջ տալ։ Արդյունքն արդեն ակնհայտ է։
- Ամեն մարդ ունի առաքելություն։ Հետևաբար, փողոցում անցնող պատահական մարդ չկա, ինչպես որ թերևս պատահական չէին նաև որոշ անցորդներ տարիներ առաջ։ Լավ չէ մարդկանց տեսակավորել։
- Պատգամավորներից ոմանք էլ կարճ հիշողություն ունեն, պատեհապաշտ և ․․․ են, և լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, իրենց իսկ խոսքով «կարողություն և հասունություն» դրսևորեն։
- ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, հայհոյանքի, վիրավորանքի և թշնամանքի մեջ բարիք չկա։ Իսկ հաշտությունն ու համերաշխությունն էլ չպիտի բխեն քաղաքական նպատակահարմարություններից, այլ ԲՈԼՈՐԻ կողմից պիտի կենսական նկատվեն՝ ի սեր հայրենիքի։

ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ՝ ԿԼՍԻ։

Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը