Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք․ ավելի լավ է` լռեն
Հարգելի Հայեր,
Հարգելի հայրենակիցներ
Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք: Ավելի լավ է` լռեն...
Եթե մի պահ պատկերացնեք պատասխանը, ապա կհամոզվեք, որ այդպես ավելի լավ կլինի:
Ովքեր դեռևս չեն պատկերացնում, կարելի է հուշել, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանային ցեղասպան Էրդողանին, և նախկինում` կոռուպցիոներ, իսկ հետագայում` կիրթ ու կառուցողական Ալիևին ուղղված խոսքը:
Ստորև ներկայացվում է ակնկալվող հնարավոր պատասխանը:
«Մենք սկսում ենք զրոյական կետից...»,
«Զանգեզուրի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Սյունիքի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար»,
«Սևանի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Գեղարքունիքի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»,
իսկ վերջում`
«Երևանը` Հայաստան է, և վերջ...» :
Եթե համարում եք, որ այս կարգի պատասխանը օգտակար կլինի, ապա շարունակեք պահանջել:
Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք․ ավելի լավ է` լռեն