Կարծիք

10.12.2020 18:50


Փաշինյանական խունտայի հեռացմամբ է հնարավոր փրկել Հայաստանի պետականությունը ու ապահովել հայ ժողովորդի ֆիզիկական անվտանգությունը

Փաշինյանական խունտայի հեռացմամբ է հնարավոր փրկել Հայաստանի պետականությունը ու ապահովել հայ ժողովորդի ֆիզիկական անվտանգությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Սա իրականում նոր հայտարարություն չէ Ադրբեջանը ներկայացնող բռնապետի կողմից, իրականում Ալիևը Արցախյան հաղթանակից հետո հերթական մեսիջն է ուղարկում ՀՀ քաղաքացիներին, որ պատրաստվեք հաջորդ պատերազմին։
Հաջորդ պատերազմին պետք է սկսել պատրաստվել հենց այսօրվանից՝ համատեղելով այն օրվա քաղաքական իշխանության հեռացմամբ։
Մենք ունենք հստակ անելիքներ՝ սահմանային անվտանգության ապահովումից մինչև բանակի սպառազինության ու տնտեսական հստակ ռեֆորմների իրականացմամբ։
Բոլորը պետք է հասկանան. փաշինյանական խունտայի հեռացմամբ է հնարավոր փրկել Հայաստանի պետականությունը ու ապահովել հայ ժողովորդի ֆիզիկական անվտանգությունը։
Թուրքական հինգերորդ շարասյունը՝ նիկոլի գլխավորությամբ, անհապաղ պետք է հեռանա, և դա պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու թիվ մեկ օրակարգը։
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը