Կարծիք

10.12.2020 22:19


Հայաստանը դրել են անմեղսունակ բոմժի տեղ

Հայաստանը դրել են անմեղսունակ բոմժի տեղ
Հայաստանը դրել են անմեղսունակ բոմժի տեղ։ Մի հարևանը ծաղրանքով ու հայհոյանքներով է դիմում մեզ՝ ասելով, որ մենք անհայրենիք քոչվոր ենք ու ռադներս պիտի քաշեք Էրիվանից ու Զանգեզուրից։ Մյուս հարևանն էլ տեսնելով, որ մենք վախից կուչ ենք եկել, ու ի վիճակի չենք պատասխանելու լկտի ոսոխին, քաղաքավարի հանդիմանում է հոխորտացող հարևանին, թե բա, չի կարելի, շատ կոշտ բառապաշար եք օգտագործում։
Այսպես էլ շարունակելու են մեզ նվաստացնել, քանի դեռ մեր երկիրը նույնականացվում ու ասոցիացվում է ազգադավ ու վախկոտ Նիկոլ Փաշինյանի հետ, որը իրեն սեփական ժողովրդից տարանջատել է հազարովոր ոստիկաններով ու վարձու հրոսակախմբերով, երկիրը մատնելով անտերության։
Այս հրապարակային, համազգային նվաստացումը շարունակվելու է և յուրաքանչյուրս դա զգալու ենք որտեղ էլ որ մենք լինենք, Հայաստանում, Արցախում, աշխարհում։ Շարունակվելու է, քանի դեռ մենք հանդուրժում ենք երկիրը խայտառակ, նվաստացուցիչ պարտության հասցրած ու անտերության մատնած կապիտույանտին։ Շարունակվելու է, քանի դեռ մենք մեր տաքուկ տներում, դիվաններին նստած, դուրս չենք գալիս փողոց ու չենք միանում վարչապետի հրաժարականը պահանջող ժողովրդին։ Շարունակվելու է արդեն, երբ թուրքը մեզ ստորացնելու է մեր տան դռանը, ինչպես դա արվեց Արցախում, ինչպես դա արվում այսօր Սյունիքում, վաղը կարող է անել Երևանում։
Անուշավան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը