Կարծիք

11.12.2020 10:58


Զանգեզուրի, Սևանի, Երևանի հարցո՞ւմ էլ լուծումը պիտի բավարարի Ադրբեջանի ժողովրդին

Զանգեզուրի, Սևանի, Երևանի հարցո՞ւմ էլ լուծումը պիտի բավարարի Ադրբեջանի ժողովրդին
Նիկոլ Փաշինյան, Զանգեզուրի, Սևանի, Երևանի հարցո՞ւմ էլ լուծումը պիտի բավարարի Ադրբեջանի ժողովրդին։
Գերագույն ոչմիբան, քո փոխարեն Մարիա Զախարովան է պատասխանում Ալիևին:
Էլ ո՞ւմ եք դուք պետք:
Միայն թուրքին:
***
Այսօր լրանում է 1 ամիսը իրականության հետ բախվելու, ինչպես բախվում է սրընթաց գնացքը սառցե պատին:
Շոկ, ժխտում, ընկալում, ցասում:
Այսօր լրանում է 1 ամիս կառավարության ոչինչ չանելու:
Այսօր լրանում է 1 ամիս հողատուի իշխանությունը պահելու փորձի:
Այսօր լրանում է 1 ամիս, ինչ հայը գերևարված է ադրբեջանում:
Այսօր լրանում է 1 ամիս անհայտ կորածներին չհայտնաբերելու:
Այսօր լրանում է 1 ամիս մահացածների անունների ամբողջական ցուցակը չհրապարակելու:
Այսօր լրանում է 1 ամիս հայի հետպատերազմյան կյանքի, որի ընթացքում միայն խորանում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամը:
Ու սուտը որը տիրում էր համընդանուր, ճաքեր տված սափորի նման, փորձում է ջուրը մեջը պահել, բայց այլևս չի ստացվում:
Եվս 1` անգործության, ստի, մանիպուլյացիաների, դավաճանության, տոտալ ԱՆՏԵՐՈւԹՅԱՆ ամիս...
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը