Դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին
Քո այն թեզը, թե Արցախի հանձնումով և պատերազմը կանգնեցնելով փրկել ես 20-30 հազար զինվորների կյանքը` սրբապղծություն է: Դրանով դու պղծում ես հերոսաբար զոհված մեր 5000 հերոսների հիշատակը:
Ըստ անհերքելի ապացույցների պատերազմի 4-րդ օրը դու իմացել ես (պատերազմից շատ առաջ դա պարտավոր էիր իմանալ և հաստատ գիտեիր), որ պարտվելու ենք այս պատերազմում: Հետևաբար դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին:
Բոլոր նրանք, ովքեր հիմա թմբկահարում են այդ դավաճանական ու սրբապիղծ թեզը, միանում են մեծ դավաճանությանն ու սրբապղծությանը:
Դու գիտակցաբար, բոլորիս ստելով ու ատելով զոհվելու ուղարկեցիր մեր 5000 քաջերին