Խնդրում եմ, մի՛ տրվեք ձեր հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը․ Ոստիկանության նախկին սպա Գեղամ Խաչատրյան
Հարգելի ծառայակիցնե’ր, դիմում է Ձեզ ոստիկանության նախկին սպա, 4 րդ «հատուկ» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Խնդրում եմ, մի՛ տրվեք ձեր՝ հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը և թույլ մի տվեք, որպեսզի նրանք կայանան ձեր ծանր ու դժվար ծառայության քողի ներքո։
Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքայիններ եղեք զգոն՝ եղեք ձեր ուսադիրներին համարժեք, թե’ պահվածքով, և թե’ ապօրինի հրամաններ չկատարելով։ 2018 թվականի իշխանազավթման ժամանակ իմ կողմից ղեկավարած ստորաբաժանումը 1 մարդու անգամ բերման չի ենթարկել՝ քաջ գիտակցելով, քաղաքացու կույր պահանջը և ի հեճուկս մի քանի ծախված հրամանատարների պաշտոնի անցնելու տենչանքին: Այդ ամենը չհանդուրժելով՝ ես, համակարգից ազատման դիմում ներակայացրեցի:
Այսօր այս օրհասական պահին համոզված եմ, որ շատերդ կարող եք ստիպել այսպես կոչված հրամանատարներին սթափվել և առաջնորդվել միայն օրենքով: Պատիվ ունեմ...
Ոստիկանության նախկին սպա Գեղամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Խնդրում եմ, մի՛ տրվեք ձեր հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը․ Ոստիկանության նախկին սպա Գեղամ Խաչատրյան