Կարծիք

12.12.2020 11:08


ՀՀ քաղաքացիների դեմ անհամարժեք ուժ, բիրտ ու սրիկայական վերաբերմունք դրսևորած նման մենթերը պարտադիր պետք է կանգնեն դատարանի առաջ

ՀՀ քաղաքացիների դեմ անհամարժեք ուժ, բիրտ ու սրիկայական վերաբերմունք դրսևորած նման մենթերը պարտադիր պետք է կանգնեն դատարանի առաջ
Այսօր նիկոլամենթերը առանձնահատուկ կատաղեցված էին... պատճառները մի քանիսն են:
Նախ, մենթապետ հերձվածողին՝ նիկոլ երկրածախին զեկուցվել է, որ հարյուրավոր ոստիկաններ ուղղակիորեն հրաժարվում են կատարել դավաճանի հրամանները: Ավելին, վստահ եմ, որ զեկուցվել է, որ բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ՝ հիմնականում սպայական կազմից, գերադասել են դուրս գալ ծառայույթունից, քան շարունակել կատարել դրա հրամանները կամ պաշտպանել այս ապիկարին:
Ի լրումն, կան տեղեկություններ, որ նիկոլի գրպանի մենթապետը անձամբ զբաղված է ոստիկանության ծառայողներին ահաբեկելով ու սպառնալիքներ տալով: Եվ միայն նման մեթոդներով է նիկոլին (ու իր մենթապետին) դեռևս հաջողվում ինչ-որ կերպ փողոց հանել իր ամուլ ու դավաճանական իշխանության միակ հենարանը մնացած ոստիկանությանը:
Կա նաև շատ ավելի «հողեղեն» պատճառ. պատերազմի ժամանակ հրամանատարության կողմից անտերության մատնված և չարդարացված զոհեր, կորուստներ տված ոստիկանները, պատերազմի կապիտուլյացիոն ընդհատմանը հաջորդած այս մեկ ամիսը ևս շարունակում են «ոտքի ու նյարդերի վրա մնալ:
Պարզ ասած, ոստիկանները ավելի քան 1 ամիս է, ինչ գտնվում են շարունակական լարված վիճակում: Դա, իհարկե, նրանց մասնագիտական հմտության մեջ է մտնում՝ ամուր նյարդեր ունենալը, բայց այդ ռեսուրսն էլ անսպառ չէ: Մարդկային օրգանիզմներ են, ի վերջո, մի զգալի մասը, վստահե եմ, առանձնապես ոգևորված չէ ոչ նիկոլով, ոչ այս իրավիճակով, ոչ էլ իրեն տրվող հրամաններից կամ իր արածից:
Ու նյարդերը տեղի են տալիս:
հատկապես վերջին երկու-երեք օրերին ոստիկանների առանձնահատուկ դաժան դրսևորումները նաև դրա մասին են վկայում, որ նյարդերը պրկված են, որ նրանք կորցնում են ինքնատիրապետումը:
Ոմանք, որ առանձնահատուկ ծառայություններ են մատուցել, առավել դաժան են դրսևորվել, սկսել են հասկանալ, որ նիկոլը ոչ միայն իրենց էլ է «քցելու», այլև նիկոլը կարող է թռնել, իսկ այ, իրենք անխուսափելիորեն պատժվելու են ու նաև այդ վախից ավելի կատաղած են վրա տալիս հայերիս վրա:
Նրանց վախն արդարացված է, իհարկե, և այո, կարող են չկասկածել, նիկոլի հողատու բանդային ռադ անելուց հետո, ՀՀ քաղաքացիների դեմ անհամարժեք ուժ, բիրտ ու սրիկայական վերաբերմունք դրսևորած նման մենթերը պարտադիր պետք է կանգնեն դատարանի առաջ:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը