Դու մա՞րդ ես, թե՞ տմարդ, թե՞ բիոզանգված, նախիր, ժեխ, որոնք միայն մարդու կամ տմարդու հետևից կարող են գալ
Շատերդ տեղյակ չեք, բայց արդի դեղագործությունը, վիրուսոլոգիան, բակտերիոլոգիան, բժշկությունը, հոգեբանությունն ու հոգեբուժությունը հսկայական առաջընթաց են ունեցել շնորհիվ Երկրորդ Աշխարհամարտի։ Շատերդ երևի շոկի մեջ կլինեք, բայց էդ մեծ թռիչքը հնարավոր է դարձել մարդկանց վրա իրականացված ամենադաժան ու անմարդկային էքսպերիմենտների շնորհիվ, որոնցում առաջատարներ էին հատկապես ճապոնացիներն ու գերմանացիները։
Օրինակ՝ համակենտրոնացման ճամբարների մահվան հրեշտակ դոկտոր Մենգլեի էքսպերիմենտները բնավ պայմանավորված չէին զուտ սադիզմով ու տառապանքներ պատճառելու այլասերված մղումներով։ Դրանք էլ իրենց տեղն ու դերն ունեին, բայց այդ ամենն արվում էր գիտական հետազոտությունների շրջանակներում. ուսումնասիրում էին մարդկային օրգանիզմի արձագանքը ցավի տարբեր շեմերին, մետամարֆոզները՝ տարբեր մահացու ու ոչ մահացու հիվանդությունների ժամանակ, բնական պայմանների ազդեցությունը և այլն։
Շատերդ նաև տեղյակ չեք, որ պատերազմի ավարտին ու դրանից հետո այդ «ուսումնասիրությունները» շատ գնահատվեցին Արևմտյան դաշնակիցների կողմից ու անգլոսաքսերը շատ արագ ինտեգրեցին դրանք իրենց գիտա-տեխնոլոգիական բազաների մեջ և առ այսօր էլ սերտորեն փոխկապակցված են ֆարմակալոգիական կորպորացիաների հետ, որոնց ակունքներում դոկտոր Մենգլեներ էին։
Ավելին ասեմ, որ էլի կարող է անակնկալ լինել շատերիդ համար. անգլոսաքսերն ու մասնավորապես՝ ամերիկացիները, իրենք էլ բավականին բեղուն գործունեություն էին ծավալում մարդկանց վրա գիտական էքսպերիմենտներ իրականացնելու ասպարեզում։ Օրինակ՝ գերմանացի ռազմագերիների վրա հատկապես սոցիալական հոգեբանությունն ուսումնասիրող բազմաթիվ գիտափորձեր են արել, որոնց արդյունքում մշակվել են տարբեր տեսություններ։
Ժամանակին ես պատմել էի նմանօրինակ գիտափորձերից մեկի մասին։ Այն կոչվում է «Պլաստիլինե հասարակության տեսություն»։ Գիտափորձի պայմանները հետևյալն էին. հատուկ ստեղծված համակենտրոնացման ճամբար են բերում մի քանի հարյուր գերմանացի ռազմագերիների։ Ճամբարի յուրահատկությունը նրանում էր, որ ամերիկացիները չէին միջամտում դրա ներքին կյանքին ու հսկում էին միայն այն, որ ոչ մեկ ներս չգա և ոչ մեկ դուրս չգա։ Նաև, ամեն առավոտ ամերիկացիները բերում էին և շարահրապարակի մեջտեղում դարսում էին սնունդ, հագուստ, դեղորայք և գերիների առօրյայի համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ և հեռանում էին՝ թողնելով, որպեսզի բաշխումն անեն հենց իրենք՝ գերիները։
Անցնելով առաջ՝ ասեմ, որ այս գիտափորձն ունեցել է 3 փուլ։
1ին փուլ
Ռազմագերիների սոցիումում արագ ձևավորվում է առաջնորդների շերտ՝ էլիտա, որը կազմում է ընդհանուր թվի մոտ 10 տոկոսը։ Այս շերտը շատ արագ կազմակերպում է համակարգ, որի ներքո իրականցում է ռեսուրսների արդար ու արդյունավետ բաշխում, ծերերը, հիվանդներն ու վիրավորներն ունենում են որոշակի առաջնահերթություն, իսկ մնացածը քիչ, թե շատ հավասար բաշխվում է մնացածի միջև։
Երբ այս համակարգը կայանում է, ամերիկացիք, որոնք ուշիուշով հետևում էին ու հստակ գիտեին, թե կոնկրետ ումից է բաղկացած էլիտան, առանց որևէ բացատրություններ տալու, մտնում են ճամբար և այնտեղից դուրս են հանում բոլոր լիդերներին և տեղները նոր մարդ չեն բերում։
2րդ փուլ
10 տոկոսով նվազած ռազմագերիների սոցիումը, որը տեսել էր արդար ու մարդավայել համակարգ, երկնում է նոր լիդերների՝ կոնտրէլիտայի, որը նոր համակարգ է ստեղծում և կայացնում։ Ուշագրավ է, որ հենց լիդերների թիվը լինում է մոտավորապես նույնքան, որքան առաջին փուլում էր՝ մեկնարկային թվի մոտ 10 տոկոսը, սակայն սրանք իրենց շրջապատում են մնացածի թվից ներգրավված մանկլավիկներով՝ ծառաներով, թիկնապահներով, լրտեսներով և այլն։
Նոր համակարգը սկսում է աչքի ընկնել անարդարությամբ։ Տրամադրվող ռեսուրսների բաշխումն իրականացվում է անհավասարաչափ. մեծ մասը իրենց են վերցնում լիդերները, թուլափայ են տալիս իրենց մանկլավիկներին, մեծամասնությանը տալիս են ուղիղ այնքան, որ սովից չմեռնեն, իսկ ծերերը, թույլերը, հիվանդներն ու վիրավորները ամենաչքավոր կարգավիճակում են հայտնվում։ Գերիների սոցիումում սկսում է ծաղկել անառողջ բարոյահոգեաբանական մթնոլորտ, կտրուկ ավելանում են։ բռնությունը, ստրկամտությունն ու մարդկային ստորության այլ դրսևորումները։
Երբ այս համակարգն էլ է կայանում, ամերիկացիք, որոնք կրկին ուշիուշով հետևում էին ամեն ինչին, կրկին գալիս են և դուրս են բերում նոր համակարգի բոլոր լիդերներին՝ չտալով որևէ բացատրություն և չհամալրելով ռազագերիների թիվը։
3րդ փուլ
Գերիների մեծամասնությունը, որը մեկնարկային թվի 80 տոկոսն էր կազմում և ունեցել էր երկու անխափան աշխատող համակարգ, իր մաշկի վրա զգացել էր երկուսի առավելություններն էլ, թերություններն էլ, թվում է, թե պետք է խնդիր չունենար նոր համակարգ ստեղծելու։ Այսինքն՝ կարելի էր ընդօրինակել «լավ» էլիտայի կերտած համակարգն ու կերտել արդար համակարգ, կամ էլ «վատ» կոնտրէլիտայի ծառաները կարող էին ինքնակազմակերպվել ու վերարտադրել ռեպրեսիվ ու անարդար անմարդկային համակարգը, բայց արի ու տես, որ զրկվելով թե՛ լավ, թե՛ վատ լիդերներից՝ մեծամասնություն կազմող բիոմասսան չի կարողանում երկնել ոչինչ, բացի քաոսից։
Արդյունքում՝ ամերիկացիների կողմից ռեսուրսների հերթական խմբաքանակի մատակարարումից անմիջապես հետո շարահրապարակում սկսվում է բացարձակ բառդակ, երբ հարյուրավոր մարդիկ իրար ճզմելով, ծեծելով, սպանելով փորձում են տիրանալ ինչին ձեռքը հասնի՝ չճանաչելով ոչ մի հեղինակություն, չվախենալով ոչնչից ու ոչ մեկից, բացի զինված ամերիկացուց և վերջնականապես կորցնելով մարդավայել կեցվածքի վերջին նշույլները։
Այս ողջ գրվածքը ոչ թե դավադրապաշտության մասին էր, ոչ էլ անգլոսաքսոնական-բողոքական քաղաքակրթության սատանայական էության մասին էր։ Այս գրվածքը սոցիումի մասին է՝ ցանկացած սոցիումի։ Ես անգամ չեմ ուզում զուգահեռներ տանել և քննարկել, թե մեր իրականության և մեր սոցիումի պայմաններում ովքեր էին լավ ու վատ լիդերները, որովհետև ադեկվատ զուգահեռներ տանել մինչև վերջ չես կարող և մեծ հաշվով՝ իմաստ էլ չունի։
Այս գրվածքը նրա մասին է, որ սոցիումի մեծամասնությունը միշտ և բոլոր ժամանակներում ազդեցության տրվող, կոնֆորմիստ, վախկոտ, չնախաձեռնող բիոմասսայից է բաղկացած։
Այս գրվածքը նրա մասին է, որ անգամ գերմանացիների պես բարձր կազմակերպված ու այդ թվերին՝ համապատասխան գաղափարական ու քարոզչական մշակումով անցած սոցիումում այդ բիոմասսան առնվազն 80 տոկոս էր կազմում, էլ չխոսեմ երրորդ աշխարհի սոցիումների մասին, որոնց շարքում սրտի խոր ցավով և կսկիծով պետք է դասել նաև հայկական սոցիումը (եթե մոտներդ առարկություն առաջանա, մի հատ մտաբերեք, թե ինչ են տվել համաշխարհային քաղաքակրթությանը գերմանական սոցիումը և հայկականը)։
Այս գրվածքը նրա մասին է, որ այդ 80-90 տոկոսի համար գնում է հավերժական պայքար՝ «լավ» էլիտայի և «վատ» կոնտրէլիտայի միջև ու Հայաստանում «լավ» էլիտան առայժմ ջախջախիչ պարտություն է կրում «վատ» կոնտրէլիտայից։ Ավելին ասեմ՝ Հայաստանում, ի տարբերություն նկարագրված գիտափորձի, լավ էլիտան անգամ մոտ էլ չէ 10 տոկոսին, իսկ վատ կոնտրէլիտան և դրան վրադիր՝ իրենց մանկլավիկները, էապես գերազանցում են 10 տոկոսը։
Այս գրվածքը նրա մասին է, որ անգամ տասնապատիկ զիջելով՝ էդ դիմակայության արդյունքը կանխորոշված չէ։ Իրականում՝ յուրքանչյուր ոք ինքն է որոշում, թե ինքը լա՞վն է, վա՞տն է, թե՞ ոչ մի ձևի։ Որոշման բանալին էլ սա է. դու մա՞րդ ես, թե՞ տմարդ, թե՞ բիոզանգված, նախիր, ժեխ, որոնք միայն մարդու կամ տմարդու հետևից կարող են գալ։
Ու այս գրվածքն այն մասին է, որ կներեք, բայց մեծամասնությունը չի կարող լինել ճիշտ կամ սխալ, որովհետև մեծամասնությունը չէ դա որոշողը։ Որոշելուց էլ մենակ շարահրապարակի վրա սվալկա անելու է ունակ, մինչև այն կետը, երբ ամերիկացի զինվորը կրակելով ու սվինով քշի իրենց բառակներ։
Դու մա՞րդ ես, թե՞ տմարդ, թե՞ բիոզանգված, նախիր, ժեխ, որոնք միայն մարդու կամ տմարդու հետևից կարող են գալ